Ռուսաստանը տարածաշրջանի կայունության պահպանմանն ուղղված Վրաստանի ջանքերին պատասխանեց Ցխինվալի տարածաշրջանի (Հարավային Օսիա) հետ «դաշնակցության եւ ինտեգրացման մասին» պայմանագրով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին, մարտի 19-ին հայտարարել Է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

 

Ինչպես արդեն հաղորդվել Է, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Թիբիլովը մարտի 18-ին Մոսկվայում պայմանագիր են ստորագրել դաշնակցության եւ ինտեգրացման մասին: Պայմանագիրը, մասնավորապես, նախատեսում Է երկու երկրների կողմից պաշտպանության եւ անվտանգության ընդհանուր տարածքի ստեղծում, ռուս-հարավօսական սահմանի ազատ անցում, մաքսային մարմինների ինտեգրացում, ներքին գործերի մարմինների համագործակցություն, Ռուսաստանի քաղաքացիության ձեռքբերման ընթացակարգի դյուրացում եւ սոցիալական բաղադրիչ, ներառյալ կենսաթոշակների հարցերը: Պայմանագիրը կնքվել Է 25 տարով՝ տասնամյա ժամկետներով երկարացնելու հնարավորությամբ:

 

«Դա Վրաստանի տարածքների բռնակցմանն ուղղված հերթական քայլն Է: Շատ ենք ափսոսում, որ Ռուսաստանն այդօրինակ գործողություններով Է պատասխանել մեր այն ջանքերին ու քայլերին, որոնք ձեռնարկվել են տարածաշրջանի կայունությունը պահպանելու համար: Ես միանշանակ բացասական եմ գնահատում Ռուսաստանի կողմից Վրաստանի բռնազավթված տարածաշջանի հետ նման անօրինական պայմանագրի կնքումը»,-հայտարարել Է Ղարիբաշվիլին:

 

Նրա խոսքով՝ իշխանությունները հնարավոր բոլոր մեխանիզմները կօգտագործեն միջազգային հանրակցության պատշաճ հակազդումն ապահովելու համար: