Աշխարհում Էբոլա տենդի համաճարակը կավարտվի օգոստոսի վերջին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքը հայտնել Է ՄԱԿ-ի՝ Էբոլայի արտակարգ հակազդման առաքելության (ՄԱԿԷԱՀԱ/ENMEER) ղեկավար Իսմայիլ Ուլդ Շեյխ Ահմեդը:

 

 

Արեւմտյան Աֆրիկայում Էբոլա տենդի բռնկումն սկսվել Էր 2014 թվականի փետրվարին: Վիրուսից ամենից շատ տուժել են Գվինեան, Լիբերիան եւ Սիեռա Լեոնեն: Վերջին ժամանակներս հիվանդության նոր դեպքերի թիվն զգալիորեն կրճատվել Է, ինչը թույլ Է տալիս ասել, որ համաճարակն անկում Է ապրում:

 

 

«Մենք (UNMEER) ձեռնպահ կմնանք որեւիցե կոնկրետ ժամկետ նշելուց, բայց ես վստահ եմ, որ վիրուսի բռնկումը կավարտվի մինչեւ ամռվա վերջը»,- բրիտանական BBC հեռուստառադիոկորպորացիային տված հարցազրույցում ասել Է Իսմայիլ Ուլդ Շեյխ Ահմեդը:

 

 

Դրա հետ մեկտեղ, ինչպես գրում Է ՌԻԱ Նովոստին, UNMEER-ի ղեկավարը նշել Է, որ վիրուսի դեմ մղվող պայքարում ՄԱԿ-ը մի շարք սխալներ Է թույլ տվել հիվանդության տարածման վաղ փուլում՝ երբեմն գործելով չափից ավելի մեծ ինքնավստահությամբ:

 

 

Իր հերթին, «Բժիշկներ առանց սահմանների» ոչ կառավարական կազմակերպությունը քննադատության Է ենթարկել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության համաճարակի դեմ պայքարում անբավարար ակտիվ գործողությունների համար: Բժիշկներն այն կարծիքին են, որ, մասնավորապես, ԱՀԿ-ն երկար ժամանակ անտեսում Էր օգնության վերաբերյալ իրենց կոչերը եւ սկսել Է գործել մեծ ուշացումով:

 

 

«Երբ ԱՀԿ-ն հայտարարեց գլոբալ մակարդակով շտապ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին, Էբոլայից արդեն հազարից ավելի մարդ Էր զոհվել»,-նշվում Է զեկույցում:-ԱՀԿ-ն իրադրությանն սկսեց արձագանքել միայն այն ժամանակ, երբ վտանգ առաջացավ միջազգային մակարդակով»:

 

 

«Բժիշկներ առանց սահմանների»-ի բուժկենտրոններում մահացել Է 2547 հիվանդ: Հիվանդների թիվն այնքան մեծ Է եղել, որ բուժանձնակազմը յուրաքանչյուրին կարողանում Էր հատկացնել օրական 1 րոպեից ոչ ավելի: Մեր օգնությունը հիմնականում նրանց տանջանքները թեթեւացնելն Էր մահվանից առաջ»,-խոստովանում են կազմակերպությունում:

 

 

«Բժիշկներ առանց սահմանների»-ի փորձագետներն ընդգծում են, որ «այսքան կարճ ժամանակահատվածում մահացության այսչափ բարձր մակարդակը չտեսնված բան Է նույնիսկ մարտական գործողությունների գոտում գտնվող հոսպիտալների համար: Ընդամենը, ըստ վերջին տվյալների, տենդից տուժել Է 24,7 հազարից ավելի մարդ, 10 հազար 194 վարակվածներ մահացել են: