«Հունվար - փետրվարին արտահանումը 26 տոկոսով կրճատվել Է: Առայժմ ազգային արժույթի ամրապնդման ոչ մի նշան չկա: Բնակչությունը նախկինի պես պայքարում Է գործազրկության եւ սպառման արտադրանքի աճող գների դեմ: Այս ֆոնի վրա հասարակության լավատեսությունը եւ կառավարության նկատմամբ վստահությունն աստիճանաբար փոխվում են հոռետեսությ ամբ եւ անվստահությամբ: Տնտեսագետներն ապագային նայում են հույսով եւ հայտարարում են, որ փետրվարի եւ մարտի որոշ տնտեսական ցուցանիշներ լավատեսության հիմք են տալիս»: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է «Ռեզոնանսի» թերթը:

 

Հրատարակությունը կատարել Է հերթական հարցումը. դուք հավատու՞մ եք արդյոք, որ կառավարությունը կկարողանա լուծել տնտեսական խնդիրները: Պարզվել Է, որ հարցման մասնակիցների 51,79 տոկոսը հույս չունի, թե իշխանությունները գլուխ կհանեն տնտեսական մարտահրավերներից: 39,56 տոկոսը համոզված Է, որ խնդիրները կհաղթահարվեն, իսկ 8,63 տոկոսը չի կարողացել պատասխանել հարցին: Ինչպես պնդում են տնտեսագետները, այս փուլում անհրաժեշտ Է հասնել արժութային կայունության եւ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ-ի) աճի: Առայժմ կառավարությունն ունի հիմնախնդրի լուծման սոսկ ընդհանուր պատկերացում, եւ նրանք ասում են, թե մանրամասն սխեման դեռ մշակվում Է: Հիմնականում, հույսերը կապվում են մասնավորեցման հետ:

 

«Էկոնոմիկայի նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին մոտ ապագայում պլանավորում Է վաճառել շուրջ 20 խոշոր օբյեկտ եւ մոբիլիզացնել 300 միլիոն դոլար, ինչը պետք Է նպաստի լարիի փոխարժեքի կայունացմանը: Հաջորդ քայլը կլինի զբոսաշրջության խրախուսումը հզոր գովազդային արշավով, ինչպես նաեւ լրացուցիչ ներդրումների ներգրավումը, ինչը ենթադրում Է ուղղակի աշխատանք ներդրողների հետ ներդրումային եւ գործարար համաժողովների ռեժիմներով: Ինչպես արդեն հայտնի Է, կառավարության պլանների մեջ Է մտնում նաեւ վարչական ծախսերի կրճատումը: Դրա հետ մեկտեղ, բացառված չԷ, որ ներդրողների մի մասն ազատվի շահութահարկից»,- նշել Է հրատարակությունը, հաղորդել Է «Գրուզիա Online»-ը: