Ֆրանսիայում A320-ի կործանման վայրում հայտնաբերված «սեւ արկղը» տեղափոխվել Է Փարիզ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 25-ին հաղորդել Է France-Presse գործակալությունը՝ հղում անելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրների:

 

Ինչպես նշել են աղբյուրները, «սեւ արկղը» որոշ վնասվածքներ Է ստացել: Ավելի վաղ ՏԱՍՍ-ը հաղորդել Է, որ կործանված օդանավի ինքնագրիչի տվյալների ուսումնասիրումը սկսվելու Է մարտի 25-ի առավոտյան: