Գյումրիում տեղի ունեցավ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հանդիպումն ընտրողների հետ: Թերթերից մեկն այսօր գրում է. “ՕԵԿ ղեկավար Ա. Բաղդասարյանի հանդիպմանը ներկա չի գտնվել ճակատագրով ՕԵԿ-ական, Աժ ՕԵԿ խմբակցության նախկին ղեկավար Սամվել Բալասանյանը, թեև իր նախկին կուսակցական շեֆը Գյումրի էր եկել Բալասանյանի կողմից սատարվող Ս. Սարգսյանի քարոզարշավն անելու”:

Գյումրու քաղաքապետի մամուլի խոսնակից հետաքրքրվեցինք, թե ինչն է եղել պատճառը, որ Սամվել Բալասանյանը Արթուր Բաղդասարյանին չի հանդիպել.

“Նախ ուզում եմ նշել, ու թերթին էլ հորդորել, որ ամեն ինչում հարկ չկա քաղաքական ենթատեքստ տեսնել: Գյումրի շատերն են այցելում, ու քաղաքպետը, ով ունի գերհագեցած գրաֆիկ, չի հասցնում հանդիպել բոլորին: ՕԵԿ ղեկավարին չհանդիպելու ուրիշ պատճառներ պետք չէ որոնել”,- Slaq.am-ի հետ զրույցում ասաց Զոհրապ Եգանյանը:

Մարգարիտա Հովհաննիսյան