Ազգային համաձայնություն կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանին և Սիսիանի քաղաքապետերին, որոնք հայտարարել են, որ պաշտպանելու են գործող նախագահին: Առանձնացնելով Սամվել Բալասանյանին' բանախոսը նշեց, որ երբ մի մարդու ժակատին գրված է Օրինաց երկիր, դա նշանակում է որ մի օր էլ կարող է ուրիշ կուսակցությունից լինել, այն դեպքում, երբ վերջիններս Բարգավաճ Հայաստան կուսակցության շնորհիվ են դարձել քաղաքապետեր, դա նշանակում է, որ նրանք Տեր են փոխում:

Արամ Հարությունյանը չի ափսոսում այն 8-միլիոն դրամ ընտրագրավը, որը գնալու է պետ բյուտջե, նա նշում է թող դա էլ լինի իր հանգանակությունը: Այն հարցին թե ինչ կաներ, եթե այդ գումարը նրան վերադարձնեին, բանախոսը առանց վարանելու պատասխանոմ է, որ կվերադարձներ այն մարդկանց, ովքեր տվել էին այդ գումարը:

Հերթով անրադառնալով թեկնածուների գործունեությանը, Արամ Հարությունյանը հատկապես առանձնացրեց էպոսագետին, կես հեգնական կես լուրջ տոնով խորհուրդ տվեց նրան Սասունցի Դավիթ էպոսից իր համար հարմար կերպար ընտրել, առանձնացրեց նրա համար Ձենով Օհանին: Ինչ վերաբերվում է Րաֆֆի Հովհաննիսյանին Արամ Հարությունյանը նրան խորհուրդ է տալիս դիմել մեկ այլ վարսավիրի: Խոսելով ընտրությունների վերջնական հաշվարկի և ձայների մասին Արամ Հարությունյանը հիշեց նաև սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանին, ըստ բանախոսի Ադիբեկյանն շատ է տխրել, որ իր թեկնածությունը չի առաջադրել ԲՀԿ-ն, պատվերները այդ իմաստով քչացել է և մնացել է միայն մեկ պատվեր այն է ՀՀԿ-ի պատվերը: