«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի միջոցներով կառուցված Աբովյանի Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման արարողությանն էր մասնակցում նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը։ Վերջինս լրագրողների հետ ճեպազրույցում ասաց. «Պարոն Ծառուկյանը շատ գեղեցիկ եկեղեցի է կառուցել մեզ համար։ Իրոք, Աստծո տունն է»։
Գյումրու քաղաքապետը եկեղեցու բակում խոստացավ ավարտին հասցնել Գյումրու կիսակառույց եկեղեցու շինարարությունը և վերականգնել բոլոր եկեղեցիները։
Խոսելով Գյումրու ներկայիս վիճակի մասին՝ Բալասանյանն ասաց. «Շատ լավ է, ամեն ինչ լավ է, լարվածություն չկա։ Մենք Գյումրին վերածել ենք շինհրապարակի»։
Հարցին, թե վախի մթնոլորտ կա Գյումրիում, թե՝ ոչ, քաղաքապետն ասաց. «Էլ վերջացել է, չկա այդպիսի բան, ոչ մի վախի մթնոլորտ չկա Գյումրիում, ուղղակի ինչ-որ դեպքեր եղել են, որոնց պետք է ուշադրություն չդարձնել»։
Մանրամասները՝ տեսանյութում.