Եվրամիության երկրները «գաղտնիության պայմաններում եվրոգոտուց Հունաստանի բացառման պլան են մշակում» այն դեպքում, եթե մայիսին Աթենքը սնանկ հայտարարվի: Այդ մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ ապրիլի 10-ին հաղորդել Է The Times թերթը:

 

Հրատարակության տվյալներով՝ այդ պլանը շարադրված Է փաստաթղթում, որը Ֆինլանդիայի ֆինանսների նախարարությունը պատրաստել Է Գերմանիայի հետ համագործակցությամբ: Դրա հեղինակները նախազգուշացնում են այս գարնանը «շատ դժվարին քաղաքական որոշումների» ընդունման անհրաժեշտության մասին: «Եվրոգոտու մյուս երկրների լռելյայն համաձայնությամբ սկսվել Է գործընթաց, որն արդյունքում կարող Է հանգեցնել եվրոգոտուց Հունաստանի բացառման»,-ասված Է մարտի 27-ով թվագրված փաստաթղթում:

 

Ֆինլանդիայում համոզված են, որ վերջին երեք տարում իրականացված բարեփոխումներից եւ Եվրոպայի կենտրոնական բանկի ձեռնարկած միջոցներից հետո «եվրոն կարող Է փոթորկի ենթարկվել միասնական եվրոպական արժույթից Հունաստանի հրաժարվելու դեպքում , ընդգծում Է թերթը:

 

Ինչպես ավելի վաղ հաղորդվել Է, Հունաստանը հույս ունի եվրոգոտու երկրների ֆինանսական գերատեսչությունների ղեկավարների՝ ապրիլի 24-ին Ռիգայում կայանալիք հանդիպմանը Եվրախմբի հետ համաձայնության գալ ԵՄ-ի վարկային ծրագրի 7,2 մլրդ եվրո վերջին մասնաբաժնի ապաշրջափակման շուրջ, իսկ մինչեւ հունիս բանակցություններ անցկացնել արտաքին պարտքի վերաձեւակերպման շուրջ, որը հասել Է 324 մլրդ եվրոյի (ՀՆԱ-ի 178 տոկոսին): Սակայն վարկատուները կարծում են, որ կանխիկ միջոցները Հունաստանին կբավականացնեն միայն մինչեւ մայիսի կեսերը, ենթադրելով, որ հունիսին, հնարավոր Է՝ լ ավելի սրվի իրացվելիության հետ կապված խնդիրը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: