armfootball.comՂազախական «Տոբոլը» երեկ 2:1 հաշվով հաղթեց «Ատիրաուին»: Թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը խաղից հետո ասել է հետեւյալը.
- Անկեղծ ասած, չէի սպասում, որ նման հանդիպում կստացվի: Նման խոտածածկի վրա խաղի որակը մղվում է երկրորդ պլան: Պայքարը շատ էր: Դժվար էր, բայց մենք սպասում էինք, որ դրան: «Ատիրաուն» շատ պինդ թիմ է, բայց մեզ համար որեւէ անակնկալ չունեին:
- Ձեր ֆուտբոլիստները կատարեցին խաղադաշտում, ինչ նրանց հանձնարարված էր խաղից առաջ:
- Ինչպես արդեն նշեցի, նման խոտածածկի վրա դժվար է որակյալ ֆուտբոլ խաղալ եւ կյանքի կոչել մարտավարական քայլերը: Մենք խաղացինք պաշտպանությունից եւ էֆեկտիվ գրոհեցինք: