Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը այսօր նշում է իր ծննդյան 40-րդ տարելիցը:
Ռուսական sport-express-ը անդրադարձել է Մինասյանի մարզչական գործունեությանը և նեկայացրել Հայաստանի ընտրանու 7 լավագույն խաղերը, որոնք հավաքականը գրանցել է Մինասյանի գլխավորությամբ:
Հայաստան-Սլովակիա' 3:1
Եվրո-2012 ընտրական փուլ (հոկտեմբերի 8 , 2010)
Սլովակիայի ընտրանու նկատմամբ հաղթանակը Հայաստանի հավաքականի առաջին նշանակալից հաջողությունն էր Մինասյանի գլխավորությամբ:
Սլովակիա- Հայաստան' 0:4
Եվրո-2012 ընտրական փուլ (Սեպտեմբերի 6, 2011 թ)
Հայերը մեծ մասամբ, շնորհիվ Մխիթարյանի և Մովսիսյանի հիանալի խաղի, սլովակներին ամբողջովին ջախջախեցին: Այս հաղթանակը հայերին թույլ տվեց մինչև վերջ պայքարել երկրորդ տեղի համար, իսկ Ռուսաստանին՝ դուրս գալ առաջին հորիզոնական
Հայաստան - Մակեդոնիա' 4:1
Եվոպայի առաջնություն-2012. ընտրական փուլ (հոկտեմբերի 7, 2013)
Հայաստանի հավաքականին անհրաժեշտ էր հաղթանակ տոնել, որպեսզի խմբում երկրորդ տեղի համար հնարավորություններ պահպաներ: Դաշտի տերերը այդ խնդիրը կարողացան լուծել: Հանդիպման հերոսը Յուրա Մովսիսյանն էր, ով երեք գոլային փոխանցում կատարեց:
Դանիա-Հայաստան' 0:4
ԱԱ. 2014 ընտրական փուլ (հունիսի 11, 2013)
Կոպենհագեն մեկնելուց առաջ Հայաստանի ընտրանին սեփական հարկի տակ նվազագույն հաշվով զիջեց Մալթային: Պարտությունից հետո Մինասյանին և իր թիմին անհրաժեշտ էր վերակնգնվել: Ստացվեց ավելի քան համոզիչ: Հավաքականի կազմում լավագույններն էին Օզբիլիսը և Մովսիսյանը: Վերջինս դուբլ ձևակեպեց, իսկ Օզբիլիսը գոլ հեղինակեց և երկու գոլային փոխանցում կատարեց: Այս պարտությունը սեփական հարկի տակ 1986թ-ից ի վեր Դանիայի հավաքականի պատմության մեջ ամենախոշոր հաշվով պարտությունն էր:
Չեխիա - Հայաստան' 1:2
ԱԱ. 2014. ընտրական փուլ (Սեպտեմբերի 6, 2013)
Կորցնելով երկու առանցքային ֆուտբոլիստների՝ Ռոման Բերեզովսկուն և Արաս Օզբիլիսին, Հայաստանի հավաքականը բնավորություն ցույց տվեց: Հաշիվը հիանալի հեռահար հարվածով բացեց Կառլեն Մկրտչյանը, իսկ ավելացված ժամանակում Գևորգ Ղազարյանը հաղթանակ բերեց հյուրերին:
Հայաստան -Բուլղարիա' 2:1
ԱԱ. 2014. ընտրական փուլ (Հոկտեմբերի 11, 2013)
Հայաստանի հավաքականը կորցրել էր անցումային խաղերին մասնակցելու իր հնարավորությունը: Սակայն բուլղարացիների հետ հանդիպումը սկզբունքային էր: Թիմերի միջև առաջին հանդիպմանը բուլղարացիները հաղթեցին նվազագույն հաշվով՝ շնորհիվ «կեղտոտ» խաղի և սադրանքների, ինչը հայերի համար հանգեցրեց ոչ միայն միավորների կորստի, այլև մի քանի առաջատար ֆուտբոլիստների որակազրկմանը, ինչպես նաև Սոֆիայում հայ երկրպագուներին ծեծի ենթարկելուն: Այդ պատճառով էլ ռևանշը պատվի հարց էր: Շնորհիվ Օզբիլիսի և Մովսիսյանի հիանալի խաղի' հայերը հաղթեցին:
Իտալիա - Հայաստան' 2:2
ԱԱ. 2014. ընտրական փուլ (Հոկտեմբերի 15, 2013)
Ընտրական փուլի վերջին խաղը երկու թիմերի համար էլ մրցաշարային աղյուսակում ոչինչ չէր փոխում: Իտալացիները վաղուց ապահովել էին իրենց համար առաջին տեղը: Այդ պատճառով էլ Պրանդելին դաշտ էր դուրս բերել փորձարարական կազմ, որոնց հետ հյուրերը հավասար խաղ էին ցուցադրում՝ երկու անգամ հաշվի մեջ առաջ անցնելով: Իտալացիներին հաջողվեց խաղը փրկել Բալոտելլիի գոլի շնորհիվ, իսկ հյուրերի կազմում լավագույնը Մովսիսյանն էր: