ՀՖՖ-ի տեխնիկական տնօրեն Վարդան Մինասյանն, ով Ռուսաստանի ընտրանու դեմ խաղում կգլխավորի Հայաստանի հավաքականը, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիս ժամանակ նշել է.
«Առաջին հերթին շնորհավորում եմ Ռուսաստանի հավաքականին' Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու կապակցությամբ և հաջողություն եմ մաղթում: Մեզ միշտ հետաքրքիր է նման ուժեղ մրցակցի դեմ խաղալ: Այդ պատճառով էլ մեծ սիրով ընդունեցինք խաղ անցկացնելու մասին առաջարկը: Դժվար է գնահատել, քանի որ մեր և ձեր խաղացողները դեռ նոր են պատրաստվում մրցաշրջանին: Մյուս կողմից էլ հավաքականներում կան նաև միևնույն ակումբի խաղացողներ: Նրանց համար հետաքրքիր կլինի միմյանց դեմ խաղալ»,- նշել Մինասյանը:
Պատասխանելով, այն հարցին, թե արդյո՞ք ինքը զղջում է հավաքականը լքելու համար, Մինասյանը նշել է. «Երբեք չեմ զղջում իմ արարքների համար: Հայաստանի հավաքականում աշխատել եմ 4 տարի. դա մեծ ժամանակահատված է: Այժմ կենտրոնացած եմ նոր աշխատանքի վրա:
Մինասյանին հարցրել են նաև Հայաստանի հավաքականի նորանշանակ մարզիչ Շալանդի առավելությունների մասին, ինչին ի պատասխան Մինասյանը նշել է. «Չեմ կարող պատասխանել այդ հարցին: Մենք նրա հետ երկար չենք շփվել: Նրա ղեկա