Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հայտարարել է, որ հավանաբար չի գլխավորի «Ռուբինը»:
«Ինձ հայտնի է դարձել, որ «Ռուբինը» հետաքրքրված է ինձանով, սակայն ինձ հետ ակումբից ոչ ոք կապ չի հաստատել: Այդ ակումբի հետ բանակցություններ չեմ վարել»,- Մինասյանի խոսքը մեջբերում է sport-express-ը: