Ղազախական «Տոբոլի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը վստահ է, որ նոր թիմում մեծ աշխատանք կա անելու:
«Եթե կարճ լինեմ, ապա ես դեռ 10 օր է, ինչ թիմում եմ, մենք հրաշալի խաղացինք պաշտպանությունում և արդյունավետ հարձակվում էինք: Սակայն մենք դեռ տեղ ունենք աճելու, և մեզ մեծ աշխատանք է սպասվում»,- Մինասյանի խոսքը մեջբերում է «Տոբոլի» պաշտոնական կայքը:
Ղազասխանի առաջնության 9-րդ տուրում «Տոբոլը» 0-3 հաշվով հաղթել է «Իրտիշին»:
Այժմ «Տոբոլը» 12 միավորով 7-րդ տեղում է: Առաջատարը 20 միավորով «Ակտոբեն» է: