Վարդան Մինասյանը Ռուսաստան - Հայաստան ընկերական հանդիպումից հետո նշել է.
«Այս փուլում գնահատելը բավականին դժվար է: Խաղացողները դեռևս պատրաստ չեն: Լավ մարզավիճակ ունի միայն Մխիթարյանը: Տղաները փորձում էին, սակայն դեռ խաղային ռիթմի մեջ չեն մտել: Ռուսաստանը հիանալի հավաքական ունի: Մխիթարյանին փոխարինեցի, որովհետև ինքը ցանկացավ: Երկրպագուների աջակցությունը ինձ շատ դուր եկավ»,- Մինասյանի խոսքերը մեջբերում է sport-express-ը:
Այն հարցին, թե ինչու է Հայաստանի ընտրանին վատ խաղում ընկերական հանդիպումներում, Մինասյանը նշեց, որ այդպես է ոչ միայն մեզ մոտ, այլև ամեն տեղ: