Բունդեսլիգայի 30-րդ տուրում «Բորուսիան» սեփական հարկի տակ  2:0 հաշվով  հաղթանակ տոնեց «Այնտրախտի» նկատմամբ:

Դորտմունդցիների կազմում 25-րդ րոպեին 11 մետրանոց հարվածը դիպուկ իրացրեց Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, ապա 32-րդ րոպեին աչքի ընկավ Սինձի Կագավան:

Նշենք, որ Մխիթարյանը դորտմունդցիների մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 87-րդ րոպեին: Հայ կիսապաշտպանը առաջին խաղակեսում դեղին քարտ ստացավ:

 Այս հաղթանակից հետո Կլոպի թիմը 39 միավորով բարձրանալով 7-րդ հորիզոնական: