Եվրոպայի լիգայի խմբային փուլի երրորդ տուրի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվեց ադրբեջանական «Գաբալային»:

Դիմակայությունն ավարտվեց գերմանական թիմի հաղթանակով՝ 3:1 հաշվով:

Հանդիպման 31-րդ րոպեին Մարկո Ռոյսի արդյունավետ խաղի արդյունքում Պիեր Էմերիկ Օբամեյանգը հեղինակեց խաղի առաջին գոլը:

7 րոպե անց՝ 38-րդ րոպեին, Օբամեյանգը Կագավայի փոխանցումից հետո դուբլ ձևակերպեց:

72-րդ րոպեին դորտմունդցիների հարձակվողը հաշիվը դարձրեց խոշոր՝ 3:0: Ադրբեջանական թիմը խաղավարտին կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը՝ 3:1: Աչքի ընկավ Դոդոն:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չէր մեկնել Բաքու: