Թթի թունավորման դեպքով Ճամբարակի բժշկական կենտրոն դիմածների թիվը հասել է 32-ի, նրանից 7-ը' մինչև 10 տարեկան են: Երեխաներից 5-ը բուժում է ստանում ստացիոնար պայմաններում, 2-ը' դուրս է գրվել, բուժումը կշարունակվի ամբուլատոր պայմաններում: Հոսպիտալացվածներից 29-ը Գեղարքունիքի մարզի Վահան գյուղից են, 3-ը' Ճամբարակից: 32 տուժածից 7-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության, մյուսներինը' բավարար: Եվս 20 հիվանդ Վահան գյուղում բուժում է ստանում ամբուլատոր պայմաններում: Նրանք գտնվում են բժիշկների հսկողության ներքո:

 

 

Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հանձնարարականով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանի գլխավորած մասնագիտական խումբն անմիջապես մեկնել է Ճամբարակ: Մասնագիտական խմբի կազմում է նաև ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը:

 

 

Այս պահին բակային համայցերը շարունակվում են' նոր տուժածներ հայտնաբերելու նպատակով: Թունավորման պատճառը պարզելու նպատակով ձեռնարկվել են կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ, ինչպես նաև կատարվում են լաբորատոր հետազոտություններ:

 

 

Նախնական տվյալներով' խոսքը սննդային թունավորման մասին , բոլոր տուժածները կերել են թութ: