ԱՄՆ-ը պետք է օգնություն ցուցաբերի Ռուսաստանի հարևաններին, նրանց պաշտպանությունն ապահովելու համար: Այս մասին The Wall Street Journal պարբերականի հետ հարցազրույցում ասել է ԱՄՆ զինված ուժերի շտաբի պետերի կոմիտեի ղեկավար, գեներալ Մատին Դեմփսին: Նա Ռուսաստանին նաև մեղադրել է միջուկային զենքի միջոցով Եվրոպային վախեցնելու մեջ:

 

«Մենք պետք է խստացնենք ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների պաշտպանությունը: Մենք միևնույն բանով զբաղվում ենք որոշ երկրների հետ, որոնք դաշինքի գործընկերներն են, չնայած որ դրա մեջ չեն մտնում»,- ասել է Դեմփսին' հիշեցնելով այն մասին, որ ամերիկացի զինվորականները մարզում են Ուկրաինայի ազգային գվարդիան:

 

Ըստ Դեմփսիի' Ռուսաստանը, բացի ուժային ճնշումից, իր նպատակներին հասնելու համար սովորել է տարբեր գործիքներ կիրառել: Մանսավորապես, նրա խոսքերով' խոսքը մեդիա քարոզի մասին է:

 

Ռուսաստանը Եվրոպայում իր նպատակներին հասնելու հետ կապված աշխարհագրական առավել բարենպաստ դիրքում է, քան ԱՄՆ-ը: Ըստ գեներալի' Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՆԱՏՕ-ին հստակ իր երկրի համար սպառնալիք է համարում և վստահություն հայտնել, որ Ռուսաստանը միջուկային զենք ու ռազմավարական ավիացիա կօգտագործի, որպեսզի «Եվրոպայի ժողովուրդներին ցույց տա ռազմական ուժի բոլոր գործիքները կիրառելու պատրաստականությունը»: