Գերմանիայում տեղի ունեցած G7-ի գագաթնաժողովի ընթացքում «Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարները միաձայն աջակցել են Ռուսաստանի վրա ճնշում գործադրելը' պատժամիջոցների միջոցով: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է ԵՄ ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրը:
«Ավարտվեց (ընթրիքը): Ուժեղ միասնականություն' հանուն Ուկրաինայի: Միասնականություն' պատժամիջոցներով ճնշումը պահպանելու»,- ասել է աղբյուրը: