Ինչպես հիշում ենք, ոստիկանների և էլեկտրաէներգիայի սակագնի դեմ բողոքողների միջև կազմակերպված կենդանի պատն իսկական պատուհաս դարձավ ներկայիս ՀՀԿ-ականների համար: Քաղաքացիները, երբ իմացան, որ Բաղրամյան պողոտա են եկել նաև պատգամավոր Սամվել Ֆարմանյանն ու ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, սկսեցին պահանջել նրանցից հեռանալ:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը նախարարի մամուլի խոսնակ Զոհրաբ Եգանյանից հետաքրքվեց՝ արդյոք Աշոտյանը նախատեսո՞ւմ է կրկին գնալ պայքարի կիզակետ, թե՞ ոչ, խոսնակը պատասխանեց. «Նախարար Արմեն Աշոտյանը հիմա Բրյուսելում է»։

 

Խոսնակը նշեց նաև, որ եթե լինեն բախումներ և ընդհարումներ, և նրա կարիքը լինի, ապա նա նորից կծառայի իր քաղաքացիների միջև խաղաղության և հանգստության պահպանմանը։