Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի սկզբից ամառային արձակուրդում է. նրա գտնվելու վայրը գաղտնի է պահվում:

 

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը' նշելով, որ հայտնի չէ, թե Ալիևը հանգստանում է Ադրբեջանում, թե արտասահմանում:

 

 

Գործակալությունը նշում է, որ պաշտոնական Բաքուն սեփական ժողովրդին երբեք չի տեղեկացրել երկրի ղեկավարի հանգստի մեկնելու վայրը:

 

 

Գործակալությունը հավելում է, որ չնայած Ալիևը մեկնել է հանգստի, սակայն, հուլիսի առաջին օրերին նա մի շարք հանձնարարականներ է ստորագրել, ինչպես նաև Բելառուսի և ԱՄՆ-ի նախագահներին շնորհավորել ազգային տոների առթիվ: