Ֆրանսիական KTOTV հեռուստաընկերությունը յոթմասանոց հաղորդում կցուցադրի' նվիրված Գրիգոր Նարեկացուն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Armenews-ը, հաղորդումը, որ թարգմանաբար կոչվում է «Նրա խոսքը հավատն է», կպատմի Գրիգոր Նարեկացու գործունեության, նրա դերակատարության մասին:

 

Հաղորդման հեղինակը ֆրանսիացի լրագրող եւ պրոդյուսեր Ռեժի Բարնետն է: Հաղորդման անդրանիկ մասը եթեր կհեռարձակվի օգոստոսի 30-ին:

 

Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում ապրիլի 12-ին, Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված սուրբ պատարագին, Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակել է Տիեզերական եկեղեցու վարդապետ:

 

Գրիգոր Նարեկացին Տիեզերական եկեղեցու 36-րդ վարդապետն է, երկրորդը՝ Արեւելքից: