ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունների միջև Սիրիայում թռիչքների անվտանգության մասին համաձայնագիր կարող է ստորագրվել առաջիկայում: Սիրիայում թռիչքներ իրականացնելու հետ կապված բոլոր տեխնիկական հարցերը համաձայնեցված են: Այս մասին հայտնել է ՌԴ գլխավոր հրամանատարության փոխղեկավար Անդրեյ Կարտապոլովը' փոխանցում է ՏԱՍՍ-ը:

 

 

Նրա խոսքով' այժմ ամերիկացի և ռուս իրավաբանները զբաղված են փաստաթղթի տեքստի մշակմամբ: Ակնկալվում է, որ այդ համաձայնագիրը թույլ կտա խուսափել Սիրիայի օդային տարածքում բախումներից կամ որևէ այլ միջադեպից: