ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության (ՍՊԾ) տվյալներով' հոկտեմբերի 15-ից մինչև 21-ը ընկած ժամանակահատվածում ՍՊԾ դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

 

 

Ինչպես տեղեկացնում են ՍՊԾ-ից, տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 3 երկրաշարժ: Բոլոր երկրաշարժերը տեղի են ունեցել Իրանի Խոյ քաղաքի տարածքում, որից 2-ը՝ 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.3 և 2.6), մեկն էլ՝ 4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.9):

 

 

Հոկտեմբերի 21-ին 7.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել խաղաղօվկիանոսյան Վանուատուի Պորտ-Օլրի քաղաքից 36 կմ դեպի հյուսիս-արևելք: Երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: