ՕՊԷՔ-ի կազմի մեջ չմտնող երկրները պետք Է նվազեցնեն նավթի մատակարարումները, ըստ որում ՕՊԷՔ-ը թույլ չի տա իր բաժնի՝ 40 տոկոսից ցած նվազեցում: Այդ մասին հայտարարել է ՕՊԷՔ-ի գլխավոր քարտուղար Աբդալա ալ Բադրին:

 

 

Նրա խոսքով՝ ճյուղում ներդրումները 130 միլիարդ դոլարով կրճատելը կօգնի բարձրացնել նավթի գները: Դրա հետ մեկտեղ, դեկտեմբերի 4-ի նիստում ՕՊԷՔ-ի երկրների կողմից օրական 1,5 միլիոն բարելով բաժնեմասերի նվազեցումը չի օգնի հավասարակշռելու նավթի շուկան, ՕՊԷՔ-ի գլխավոր քարտուղարի խոսքը մեջբերում Է Bloomberg գործակալությունը:

 

 

«Մեզ անհրաժեշտ է այնպիսի գին, որի դեպքում նավթ արդյունահանող երկրները կարող են ներդրումներ կատարել, իսկ սպառողները կարող են գնել: Պետությունները պետք Է աշխատեն միասին: Մենք պետք Է կայունացնենք այդ շուկան»,- հայտարարել է ալ Բադրին:

 

 

2014 թվականի ամռան սկզբից մինչեւ 2015 թվականի սկիզբը նավթի գներն ընկել են ավելի քան կիսով չափ՝ 100-ից մինչեւ 45 դոլար Brent մակնիշի մեկ բարելի դիմաց: Անցյալ տարի գների խիստ անկմանը նպաստեց նավթահանույթի բաժնեմասն օրական 30 միլիոն բարելի մակարդակում պահպանելու ՕՊԷՔ-ի երկրների՝ նոյեմբերի 27-ի որոշումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: