Բակերի բարեկարգման 2015թ. տարեկան ծրագրին զուգահեռ' մայրաքաղաքի արտաքին տեսքի ձևավորման ծրագրերի շրջանակում ավարտվել են բակային տարածքների նկարազարդման աշխատանքները:
2015թ. ծրագրով նախատեսված 280 բակային տարածքների փոխարեն նկարազարդման աշխատանքներ իրականացվել են 309 հասցեներում:

 


Հաշվի առնելով, որ բակերը հիմնականում նաև երեխաների հանգստի կազմակերպման վայրեր են, նկարազարդման թեմաներն ընտրվել են միջավայրին համապատասխան՝ հաշվի առնելով նաև բնակիչների ցանկություններն ու պատկերացումները: Առհասարակ նկարազարդումների համար ընտրվում են ավտոտնակների և բակերին հարակից այլ շինությունների պատերը: Յուրօրինակ այս մոտեցմամբ թարմացվում, նոր տեսք ու շունչ են ստանում անշուք պատերն ու ավտոտնակները:
Բակային տարածքների նկարազարդման աշխատանքներին զուգահեռ' տարեկան ծրագրով ներկվել են նաև վարչական շրջանների բակային տարածքների երկաթյա կառուցվածքները:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն