«Յուքոմ» ընկերությունն ամանորյա հաճելի անակնկալներ է պատրաստել իր բոլոր բաժանորդների համար:

 

Ամանորյա տոների ընթացքում «Յուքոմ» ընկերության բոլոր բաժանորդները կվայելեն վառ և հետաքրքիր հեռուստաեթեր և շատ արագ ինտերնետ:

 

«Triple Play» փաթեթի բոլոր բաժանորդները երկու ամիս շարունակ կունենան մինչև 100Մբ/վ արագությամբ ինտերնետ, կվայելեն «Յուքոմի» հեռուստատեսային փաթեթում ներառված բոլոր HD ալիքները, ինչպես նաև որպես նվեր կստանան «Յուքոմի» տեսավարձույթի «New Year» բաժնից 24 ֆիլմ դիտելու հնարավորություն: Ինտերնետի արագությունը, կախված սակագնային փաթեթից, կավելանա հետևյալ կերպ՝

 

«U!TV» փաթեթի բաժանորդները հնարավորություն կունենան վայելել «Յուքոմի» հեռուստատեսային փաթեթում ներառված բոլոր բարձրակարգ HD ալիքները, ինչպես նաև որպես նվեր կստանան «Յուքոմի» տեսավարձույթի «New Year» բաժնից 24 ֆիլմ դիտելու հնարավորություն:

 

«U!Net» փաթեթի բաժանորդներնը կստանան մինչև 100Մբ/վ արագությամբ ինտերնետ՝ կախված իրենց սակագնային փաթեթից՝

Բացի այդ, «Յուքոմ» ընկերության Triple Play և U!TV փաթեթների բաժանորդները հնարավորություն կունենան վայելել նոր ուրախ և ամանորյա հեռուստաալիք՝ Ձմեռ Պապի հեռուստաալիքը (Телеканал Деда Мороза):

 

Ամանորյա առաջարկը կգործի 2015թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2016թ. հունվարի 31-ը:

 

«Յուքոմ» ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից: Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ' «Յուքոմը» կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում: