Այսօր կառավարության հերթական նիստում ՏԿԱԻՆ փոխնախարար Վաչե Տերտերյանը ներկայացրեց կառավարության որոշման նախագիծ, որով նախարարությունը կառավարությունից խնդրում է շուրջ 7 միլիոն դրամ հատկացնել Արմավիրի մարզպետարանին, որպեսզի վճարեն էլեկտրաէներգիայի պարտքը:

 

Վարչապետը դիտողություն արեց և ներկայացված նախագծերի մի մասը չստորագրեց՝ հայտարարելով, որ մինչև իրեն գրավոր բացատրություններ չներկայացվեն չի հաստատի:

 

«Ի՞նչ է շանակում՝ լրացուցիչ օգտագործել են: Ինչի՞ համար են օգտագործել, պետք է հիմնավորվի: 500 հազար դրամ չի, 300 հազար դրամ չի՝ 7 միլիոն 700 հազար դրամ է, եթե տնտեսած փող կա, չի նշանակում, որ այդ փողերը պետք է բաժանենք այս կամ այն կերպ: Ես սա չեմ ստորագրում: Մարզպետը դեռ որևէ բացատրություն կամ հիմնավորում չի ներկայացրել, թե ինչու է այդքան ծախսել»,- բարկացած արձագանքեց Հովիկ Աբրահամյանը:

 

Վաչե Տերտերյանը նշեց, որ հիմնավորումն այն է, որ ամառվա ամիսներին նախատեսվածից ավելի շատ են օդորակիչներն օգտագործվել: