Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պրանկեր Ալեքսեյ Ստոլյարովի և Վլադիմիր Կուզնեցովի հետ հեռախոսազրույցում, փաստորեն խոստովանել է, որ ներխուժում է նախապատրաստում Սիրիա: Թուրքիայի առաջնորդը կսվել է իր ծրագրերով՝ վստահ լինելով, որ զրուցում է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի և վարչապետ Արսենի Յացենյուկի հետ:

«Ես գիտեմ, որ այժմ Արաբական երկրների լիգան պատրաստ է սկսել գործողությունը: Խնդրում եմ, ասեք, թե արդյոք դրանում անհրաժեշտ է մեր օգնությունը և դուք պատրաստ եք արդեն սկսել այն»,- հարցրել է հեռախոսային խուլիգանը Թուրքիայի նախագահին:

 

 

Էրդողանը չի հրաժարվել առաջարկված օգնությունից և խոստացել է, որ կզեկուցի ցանկացած շարժի մասին:

 

 

«Այժմ, տվյալ փուլում, ամեն ինչ գտնվում է մեր հսկողության տակ: Հենց իրադարձությունների որևէ զարգացում տեղի ունենա, մենք անմիջապես այդ մասին տեղյակ կպահենք ձեզ», - ասել է թուրք առաջնորդը:

 

 

Միւևնույն ժամանակ պրանկերները նշել են, որ հեռախոսազրույցի ամենասկզբից պարզ էր, որ երկու պետությունների ղեկավարները շատ բարեկամական են տրամադրված միմյանց նկատմամբ: Այնուամենայնիվ, նրանց խոսքով՝ նկատելի էր, որ Պյոտր Պորոշենկոյին Էրդողանն ավելի է պետք, քան հակառակը: Դա հաստատվում է նրանով, որ Թուրքիայի նախագահն անմիջապես կապ չի հաստատել. դրա համար մոտ մեկ օր է պահանջվել:

 

 

LifeNews-ի եթերում Լեքսուսը նաև հերքել է անանուն աղբյուրի հայտարարությունը, որ իրականում ոչ մի զրույց տեղի չի ունեցել: Նա առաջարկել է անանուն աղբյուրին բացահայտել իր անունը և ԶԼՄ-ների միջոցով կապ հաստատել պրանկերների հետ, իսկ նրանք, իրենց հերթին, կտրամադրեն բոլոր ապացույցները: