Բրիտանուհին դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ իր ընկերոջ սպանության համար: Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ պատճառ է հանդիսացել Facebook սոցցանցից երիտասարդ տղամարդու կախվածությունը, հաղորդում է The Independent-ը:

 

 

Հանցագործությունը կատարվել է 2015 թ. ամռանը: 23-ամյա տղամարդը մահացել է դանակի հարվածներից:

 

 

Սպանությունից քիչ առաջ՝ 23-ամյա Պալմերը բողոքել է իր ընկերուհուն, որ ընկերը «ուշադրություն չի դարձնում իր վրա և Facebook-ում բազմաթիվ աղջիկների է ավելացնում»: