Համացանցում տեսագրություն է հայտնվել, որում ԻԼԻՊ-ի գրոհայինները սպառնում են «Facebook» սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկենբերգին և «Twitter»-ի հիմնադիր Ջեք Դորսիին: 25-րոպեանոց տեսանյութում, որտեղ ցույց է տրվում, թե ինչպես են կոտրում սոցցանցերի օգտատերերի էջերը՝ երևում են Ցուկենբերգի և Դորսիի լուսանկարները՝ փամփուշտներից անցքերով պատված. փոխանցում է «Mirror»-ը:
Տեսանյութում ահաբեկիչներն ասում են նաև, որ «Facebook»-ում կոտրել են ավելի քան տասը հազար անհատական ու ավելի քան 150 խմբակային օգտահաշիվներ, և մոտ հինգ հազար օգտահաշիվ՝ «Twitter»-ում:
Ենթադրվում է, որ սպառնալիքներով տեսահոլովակը հնարավոր է նկարահանվել է ի պատասխան այն բանի, որ ծայրահեղականների մուտքը հայտնի սոցցանցերում սահմանափակված է: