Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հնարավոր է մրցաշրջանի ավարտից հետո լքի իր պաշտոնը: Այս մասին հայտնում է իսպանական Sport-ը:

Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ պատճառը թիմի անկայուն խաղն է ու երկրպագուների դժգոհությունը: Պերեսն ամռանը հավանաբար կհրավիրի արտահերթ նախագահական ընտրություններ և կփորձի հասնել իր իսկ առաջարկած թեկնածուի հաղթանակին: Պարբերականը պնդում է, որ գործող նախագահը մտադիր չէ հեռանալ մադրիդյան թիմից և կշարունակի որոշիչ դեր ունենալ ակումբում: Նոր նախագահը պաշտոնում կմնա ժամանակավոր, որից հետո Պերսը կփորձի երրորդ անգամ դառնալ «Արքայական ակումբի» նախագահ: Այս ամենում որոշիչ դեր կարող է ունենալ ակումբի՝ Չեմպիոնների լիգայում ելույթների արդյունքը: