Միլիարդատեր Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նրա վրա է հարձակվել «Իսլամական պետության» հետ կապված մի մարդ:

 

«Հատուկ նշանակության ծառայությունները գերազանց աշխատանք են կատարել՝ կանգնեցնելով մոլագարին, որն ամբիոն է ներխուժել: Նա կապված է ԻՊ-ի հետ: Նրան պետք է բանտ նստեցնել», - գրել է ԱՄՆ նախագահի թեկնածուն իր Twitter- ում:

 

Հիշեցնենք, որ Օհայո նահանգում ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի ելույթի ժամանակ նրա հակառակորդներից մեկը փորձել է ամբիոն բարձրանալ: Միլիարդատիրոջ թիկնապահները հասցրել են ժամանակին արձագանքել: