Բրուսելի օդանավակայանում եւ մետրոյում կատարված ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվել ու տուժել են 40 երկրների քաղաքացիներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Բելգիայի փոխվարչապետ, արտաքին գործերի եւ եվրոպական գործերի նախարար Դիդիե Ռեյնդերսը:

 

 

«Այս պահին մենք տվյալներ ունենք 40 տարբեր երկրների մարդկանց մասին,- նախարարի խոսքը մեջբերել Է BRT հեռուստաալիքը:- Մենք կապ ենք պահպանում բոլոր դեսպանատների հետ, սակայն շատ դժվար Է նույնականացնել զոհվածներին, հատկապես մետրոյում իրականացված պայթյունի հետեւանքով»:

 

 

Բելգիայի ՆԳ նախարարության ղեկավար Յան Յամբոնը նշել Է Բրյուսելում կատարված ահաբեկչական գործողությունների զոհերի թվաքանակի վերաբերյալ պաշտոնական տվյալները դեռսեւս չեն հրապարակվել: «Տեղեկատվությունը շարունակում են վերլուծել»,-մարտի 23-ին հայտնել Է Բելգիայի ՆԳ նախարարը:

 

 

Ըստ նախնական տեղեկատվության՝ խոսքը վերաբերում Է 34 զոհվածների եւ ավելի քան 230 տուժածների: Խնդիրը բարդացնում Է այն փաստը, որ Բրյուսելի օդանավակայանում եւ մետրոյի Մալբեկ կայարանում պայթյունների հետեւանքով վիրավորվածներին հոսպիտալացրել են 25-ից ավելի տարբեր հիվանդանոցներում՝ երկրի ամբողջ տարածքում՝ Անտվերպենից մինչեւ Լիեժ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: