ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում մարտի 24-ին ՀՀ ՊՆ N զորամասի հրաձգարանում մահացու հրազենային վիրավորում ստացած պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սևակ Հովհաննեսի Համբարձումյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին և կիսում է կորստյան ծանր վիշտը: Այս մասին Mediamall.am-ը տեղեկացավ ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից։