Ամերիկյան ցամաքային ուժերի Գլխավոր շտաբի պետ Մարկ Միլլին հայտարարել է, որ ռուսական տանկերը, հրետանային միջոցները, ինչպես նաև հրթիռային համակարգերը հարվածի հեռահարությամբ գերազանցում են ամերիկյաններին, հայտնում է Defense News-ը:

 

 

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը նախկինի պես «թիվ մեկ սպառնալիք» է հանդիսանում ԱՄՆ-ի ազգային անվտանգության համար, և որ շատ բան կախված կլինի Եվրոպայում Վաշինգտոնի ռազմավարությունից:

 

 

«Տարածաշրջանում մեր հիմնարար խնդիրը զսպվածություն ապահովելն է, պահպանել դաշինքի համախմբվածությունը, աջակցել դաշնակիցներին և կանխել հնարավոր ռուսական ագրեսիան, - ասել է գեներալը: - Եթե մենք հակամարտության մեջ մտնենք Ռուսաստանի հետ, ապա ինձ թվում է, որ մեր զինվորների կյանքը լուրջ ռիսկի կենթարկվի»: