Կուբան և Մեծ Բրիտանիան նոր քայլ են կատարել երկկողմ տնտեսական կապերի ամրապնդման գործում՝ եվրոպական պետության արտաքին գործերի և Համագործակցության գործերի նախարար Ֆիլիպ Համոնդի՝ կղզի կատարած պաշտոնական այցի ընթացքում. ստորագրվել է համագործակցության չորս հուշագիր, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

 

Համոնդին՝ Մեծ Բրիտանիայի դիվանագիտության՝ 1959 թվականի հեղափոխության հաղթանակից հետո կղզի այցելած առաջին ղեկավարին, Կուբայի մայրաքաղաքի Խոսե Մարտիի անվան միջազգային օդանավակայանում դիմավորել է Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգեսը, ով հայտարարել է, որ «Մեծ Բրիտանիայի, ինչպես նաև մնացած Եվրոպայի հետ հարաբերությունները գերակայություն են կղզու համար»:

 

 

Նախարարը նշել է «Եվրամիության հետ առաջշարժման գործում Կուբայի և Միության միջև Քաղաքական երկխոսության և համագործակության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ նկատելի առաջընթացը և այս իմաստով շնորհակալություն է հայտնել Մեծ Բրիտանիային այդ առաջընթացում ներդրած ավանդի համար»:

 

 

Նախարարների հանդիպման ավարտից հետո կողմերն ստորագրել են փոխըմբռնման չորս հուշագիր, որոնք միտված են էներգետիկայի, բարձրագույն կրթության, մշակույթի, ինչպես նաև ֆինանսների բնագավառում և պրոֆեսիոնալ ծառայությունների ոլորտում համագործակցության ամրապնդմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: