Բոլոր ժամանակների լավագույն օպերատորների շնորհիվ է, որ արձանագրվում և պահպանվում են իրադարձություններ, որոնք պատմություն են դառնում:
Այդպիսի օպերատորներից է հայկական ֆիլմերում մեծ դեր ունեցող Լևոն Աթոյանցը, որի կենսագրությունը կարելի է նույնացնել հայ կինոյի պատմության հետ:
Որպես օպերատոր 1994 թվականին մեկնելով Արցախ՝ նա դարձել է Արցախյան պատերազմի վավերագրողներից մեկը:
«Նարեկացի» արվեստի միությունում հունիսի 13-ին՝ժամը 19:00-ին,տեղի կունենա Լևոն Աթոյանցի լուսանկարների ցուցահանդեսը, որը ներկայացնում է 90-ականների պատերազմական իրողությունները:
Ցուցահանդեսին կներկայացվեն նաև օպերատոր, լուսանկարիչ Հակոբ Պողոսյանի՝ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում իրենց մարտական ոգին և քաջությունը ցուցաբերած զինվորների լուսանկարները:
Միջոցառման սկզբում կցուցադրվի Լևոն Աթոյանցի նկարահանած «Որտե՞ղ էիր, մա՛րդ աստծո» ֆիլմից մի հատված:
Մուտքն ազատ է: