Հայ զինվորներն ապացուցեցին, որ Արցախյան գոյամարտի հերոսների հետնորդներն են և այն, որ, մշտապես համարժեք պատասխաններ տալով թշնամուն, թույլ չեն տալու ռազմական գերակշռության հասնել:



Ձեզ ենք ներկայացնում մեր զինվորների հերթական հերոսությունները:

 

 

Խաչիկ Ավետիսյանն իր ընկերների հետ Թալիշում, հանդիպելով ադրբեջանական «Յաշմա» խմբին, աննկատ դիրքավորվում է, և երբ նրանց տասնհինգ հոգանոց խումբը փորձում է հարձակվել, անմիջապես ոչնչացնում է հակառակորդին'չթողնելով ոչ մի կենդանի շունչ:

 

 

Մեր զինվորները քաջության և արյան գնով սխրանքներ գործեցին և ապացուցեցին, որ հայրենիքի պաշտպանության համար պատրաստ են ամեն ինչի: