2013թ-ի նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում հացադուլ հայտարարած նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը պատրաստվում է թեկնածուներին առաջարկություն անել: Այս մասին նա ասաց այսօր' փետրվարի 21-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում:

Հարցին, թե խոսքն ի՞նչ առաջարկի մասին է, նա պատասխանեց, որ առաջիկայում այդ մասին հայտարություն կանի:

Հիշեցնենք, որ հունվարի 21-ից Անդրիաս Ղուկասյանը հացադուլ էր հայտարարել ԳԱԱ-ի առաջ եւ պահանջում էր, որպեսզի չեղյալ հայտարարվի գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածության գրանցումը: Հացադուլի ընթացքում պարբերաբար նրա առողջական վիճակը վատանում, ապա' կայունանում էր: Նա սահմանափակել էր շփումը լրագրողների հետ, փորձում էր հնարավորինս քիչ խոսել եւ խնայել ուժերը: Նախագահի թեկնածուի մոտ շուրջօրյա հերթապահություն էին իրականացնում ոչ միայն նրա շտաբի ներկայացուցիչները, այլեւ «Շտապօգնության» բրիգադը: Իսկ ընտրություններից հետո' փետրվարի 19-ին նա հավաքել է վրանը եւ գնացել տուն:

Լուսանկարը՝ ԱրսենՍարգսյանի/NEWS.am