Երեկ՝ հունվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Խաչիկ Դաշտենցի փողոցում՝ Նուբարաշենի ավտոշուկայի մոտ, բախվել են 28-ամյա Արամ Պետրոսյանի վարած Mercedes մակնիշի 20 NN 550 համարանիշի և 25-ամյա Վարդան Բադալյանի վարած Mitsubishi մակնիշի 35 CZ 942 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի աշխատակիցները:
Մանրամասները՝ shamshyan.com կայքում: