Այսօր՝ մայիսի 11-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:30-ի սահմաններում, Սեբաստիա փողոցում՝ Եռաբլուր հուշակոթողի կամարի հարևանությամբ, բախվել են Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի բնակիչ 34-ամյա Հայկ Կարապետյանի վարած Opel Astra մակնիշի 18 ՕՍ 295 համարանիշի և դեռևս չպարզված վարորդի կողմից վարած Mercedes մակնիշի 34 ՏZ 636 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ի ուղևոր երիտասարդ տղան տեղում մահացել է, իսկ Opel-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:

 

Վթարի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի, տեղակալ Հայկազ Մաթևոսյանի, գլխավորությամբ: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև շտապօգնության բրիգադներն ու ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնի հերթապահ խումբը, հատուկ փրկարարական ջոկատն ու հրշեջ փրկարարները՝ մի քանի մարտական հաշվարկով: Վթարի հետևանքով առաջացել էր խցանում, սակայն ՃՈ աշխատակիցները կարողանում էին հետաքրքրասեր վարորդներին հեռացնել վթարի վայրից:

 

Տեղում ՃՈ աշխատակիցներին օգնում էին նաև ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի աշխատակիցներն ու նույն բաժնի պարեկապահակային ծառայության գնդի ծառայողները: 

 

Մանրամասները՝ այստեղ: