Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։

 

Ժամը 18։00-ի սահմաններում ոստիկանության Ջերմուկի բաժին ահազանգ է ստացվել, որ «Ջերմուկ Գրուպ» ընկերությունում տղամարդու դի կա։

 

Ոստիկաններն ու քննիչները նշված գործարանի տարածքում հայտնաբերել են Ջերմուկ քաղաքի Ձախափնյա 4-րդ շենքի 54 բնակարանի բնակիչ, 43-ամյա Մհեր Խաչատրյանի դին։

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ 2.5 մետր բարձրություն ունեցող դազգահի վրայից վայր է ընկել և տեղում մահացել։

 

Փաստի առթիվ քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքնություններ։