ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն իր թվիթերյան էջում աջակցել է 7 մուսուլմանական երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելելու մասին այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի դեմ բողոքի ցույցերն ամբողջ երկրում:
«Ես մարդկանց կողքին եմ, որոնք այսօր հավաքվել են ամբողջ երկրում՝ պաշտպանելով մեր արժեքներն ու մեր սահմանադրությունը: Դա այն չէ, ով մենք ենք»,- գրել է Քլինթոնը:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Նյու Յորքի օդանավակայանում, նաև Բրուքլինում դաշնային դատարանի շենքի առաջ բողոքի ակցիաներ են սկսվել ԱՄՆ իմիգրացիոն քաղաքականության խստացման դեմ: