ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 14-ին, ժամը 16:59-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Հացագործների թաղամասում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, փրկարարները Րաֆֆու փողոցի թիվ 72 տան մոտակայքում արգելափակումից դուրս են բերել «Toyota Probus» մակնիշի 34 ZR 062 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Խաչիկ Սարգսյան):