ՀՀ կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանն այսօր գործադիր մարմնի հերթական նիստի ընթացքում իր դժգոհությունն արտահայտեց գործադիրի աշխատանքների կազմակերպման վերաբերյալ. «Սույն թվականի հունվարի 17-ին ներկայացրել էինք հանձնարարականներ: Նիստի ընթացքում տրված հանձնարարականները պատշաճ ժամկետներում չեն կատարվել կամ կատարվել են օրենքի խախտումներով»:


Կարեն Կարապետյանը տեղեկացրեց, որ իր կողմից տրված հանձնարարականներն ըստ օրենքի պահանջի և սահմանված ժամկետում չկատարելու դեպքերի վերաբերյալ իրեն զեկուցել է Կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը, ուստի հանձնարարում է Հանրապետական Գործադիր մարմնի անդամներին՝ խստագույնս պահպանել հանձնարարականների համար սահմանված ժամկետները և օրենսդրության պահանջները:

 

Գործադիրի ղեկավարը նաև Դավիթ Հարությունյանին հանձնարարարեց պարբերաբար իրեն զեկուցել սույն պահանջի կատարման մասին: «Անհրաժեշտ է հսկողություն սահմանել նաև ՀՀ ԳՄ անդամներին իմ կողմից տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ»,-ասաց վարչապետը՝ հավելելով,  որ սահմանվելու է հատուկ վերահսկողություն: