ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Հայաստանի Հանրապետական կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը հայտնեց, որ այսօր՝ մայիսի 17-ին, ժամը 19:00-ին հրավիրվելու է կուսակցության գործադիր մարմնի նիստ. «Այսօրվա նիստում քննարկվելու է Ազգային ժողովի նախագահի, փոխնախագահների պաշտոնների հավանական թեկնածուների առաջադրման հարցը»:


Ռուբեն Թադևոսյանը նաև հավելեց, որ անունները կորոշվեն նիստի ընթացքում:

 

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին, ժամը 16:00-ին նշանակված է Կառավարության հերթական նիստը, որի ընթացքում էլ կառավարությունը հրաժարական պետք է տա։

 

Հավելենք նաև, որ «Ծառուկյան» դաշինքը նույնպես դեռևս չի հայտարարել ԱԺ փոխնախագահի պաշտոնում իր թեկնածուի անունը, չկա նաև տեղեկատվություն, թե երբ դա կպարզվի: 

 

Աղավնի Սուքիասյան