««Ծառուկյան» դաշինքում ամեն ինչ իդեալական վիճակում է, իսկ ովքեր մանդատը վայր են դրել, գնացե՛ք, նրանցից հարցրեք, ես նրանց փոխարեն չեմ կարող պատասխանել»,-այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, արդեն մեկ անգամ ինքնաբացարկի դիմում ներկայացրած Նապոլեոն Ազիզյանը:
Հարցին՝ այդ ինչպես իրեն հաջողվեց իր հարաբերությունները կարգավորել Գագիկ Ծառուկյանի հետ, պատգամավորը պատասխանեց.


Ես Գագիկ Ծառուկյանի հետ բարիշած եմ եղել միշտ, դուք եք «լուն դավա» սարքում,-ասաց պատգամավորը:


Դիտարկմանը, փոստորեն՝ Դաշինքի ներսում այնքան էլ հարթ չէ, որի պատճառով ձայն բերած պատգամավորները հեռանում են, Ազիզյանը հավելեց. «Այ մարդ տենց բան չկա, լավ- լավ ա ամեն ինչ դաշինքում»: