Ազատության հրապարակում ընթացող Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքում քիչ առաջ հնչեց ''պայքար, պայքար մինչև վերջ'' վանկարկումը, որը հատուկ է ՀԱԿ-ի և մասնավորապես Լևոն Տեր-Պետրոսյանի համակիրներին: Այս կարգախոսը հնչեցրեց ԺՈւԿ կուսակության նախագահ Մանվել Գասպարյանը, իսկ ժողովուրդն արձագանքեց վանկարկումներով:
Նշենք, որ ԺՈւԿ-ը ՀԱԿ-ի մաս էր կազմում և ակտիվորեն մասնակցում էր Լևոն Տեր-Պետրոսյանի շարժմանը: