Հայաստանի նախագահի աշխատակազմը տարածել է ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի շնորհավորական ուղերձը Սերժ Սարգսյանին, որն իր մեջ պարունակում է բավական հետաքրքրական ենթաուղերձներ:
Նախ, Օբաման հիշեցնում է Սերժ Սարգսյանին, որ երկուսով էլ սկսում են նախագահության երկրորդ ժամկետը: Զուգահեռության այդ շեշտադրումը միգուցե ընդամենը փաստի պարզ, մարդկային, անմիջական արձանագրում է: Բայց դա շատ է հիշեցնում ամերիկյան կինոնկարներում հաճախակի պատահող հայտնի ժեստը՝ դիմացինին ակնդետ հետեւելու մասին, ինչն էլ իր հերթին կարող է նշանակել ստանձնած կոնկրետ պարտավորությունների կատարմանը ձեռնամուխ լինելու անհրաժեշտության ակնարկ:
Հաջորդ հետաքրքրական «ենթաուղերձը» բավական թափանցիկ ու բաց է՝ ամերիկյան ներդրողներն ակնկալում են ժողովրդավարական, տնտեսական բարեփոխումներ, որպեսզի ներդրում կատարեն արժեքավոր գործընկերոջ երկրում: Այդ բավական հստակ ակնարկն ըստ ամենայնի «թիրախավորում» է վարչապետի պաշտոնը, որի համար ԱՄՆ եւ Ռուսաստանը կարծես թե բավական թեժ պայքար են սկսել:
Սերժ Սարգսյանը մարտի 12-ին մեկնելու է Մոսկվա, որտեղ հավանաբար բավական լուրջ կդրվի Հայաստանի վարչապետի պաշտոնի հարցը: Մոսկվան արդեն իսկ սկսել է հոգեբանական լուրջ ճնշումը Հայաստանի վրա: Մարտի մեկի տարելիցի խորհրդանշական օրը Մոսկվայից տեղեկություն է ստացվում, որ դեսանտային ուժերը անհրաժեշտության դեպքում կարող են գալ եւ Հայաստանում ճգնաժամ հանգուցալուծել: Ֆորմալ առումով Հայաստանն իհարկե պետք է կանչի, որ գան, բայց ինչպես հայտնի է, իրական ռեժիմում Ռուսաստանն այդ կանչին չի սպասում եւ կարող է կամ գալ ու ճգնաժամ ստեղծել, կամ ճգնաժամ ստեղծել՝ ու գալ:
Իսկ մինչ այդ, Հայաստան է եկել Գազպրոմբանկի փոխնախագահ, Հայաստանի մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնը Ռուսաստանում աշխատանքի հետ փոխած Հայռուսգազարդի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը, ով համարվում է վարչապետության Մոսկվայի թեկնածուն:
Երբ հայկական մամուլի տեղեկություններով Կարեն Կարապետյանը Երեւանում հանդիպումներ էր ունենում քաղաքական տարբեր շրջանակների հետ, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը դեսպանատան տնտեսական ու քաղաքական հարցերի խորհրդականների հետ միասին այցելության էր գնացել վարչապետ Տիգրան Սարգսյանին, ում նախորդ տարվա դեկտեմբերին հրավիրեցին ԱՄՆ եւ բավական ներկայանալի տնտեսական ու քաղաքական ընդունելության արժանացրին, հանդիպումներ կազմակերվեցին ՏՏ ոլորտի ամերիկյան հսկաների հետ, որոնք ցանկություն արտահայտեցին ներկայացված լինել Հայաստանում: Այդպիսով թերեւս ցույց տրվեց բավական ակնառու կերպով, որ առկա իրավիճակում ԱՄՆ հենց Տիգրան Սարգսյանին է տեսնում վարչապետի պաշտոնում:
Օբամայի ակնարկը՝ տնտեսական բարեփոխումների եւ ամերիկյան ներդրողների ակնկալիքների մասին, հանդիսանում է ԱՄՆ այդ դիրքորոշման վերահաստատում, արդեն նախագահի մակարդակով, ինչը իր հերթին նշանակում է, որ Միացյալ Նահանգները Մոսկվայից պակաս տրամադրված չէ վարչապետի պաշտոնի համար մրցակցությունում;
Թեեւ չի բացառվում, որ Պուտինի եւ Օբամայի հեռախոսազրույցի ընթացքում ձեռք բերված միջազգային որոշ պայմանավորվածություններ նպաստեն կողմերի «գոտեմարտը» Հայաստանյան տիրույթում թուլացնելուն: Իհարկե, երկու նախագահների հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի վարչապետի պաշտոնի հարցի քննարկում պատկերացնելը ծիծաղելի է, բայց ընդհանուր մթնոլորտը, որ կարող է այս կամ այն կերպ ձեւավորվել զրույցի արդյունքում կամ հետեւանքով, անշուշտ կարող է նաեւ այդ հարցի վրա ունենալ որոշակի եւ նույնիսկ վճռորոշ ազդեցություն:
Եվ Բարակ Օբամայի ուղերձի թերեւս ամենաուշագրավ «ենթաուղերձը». ԱՄՆ նախագահը Սերժ Սարգսյանին հիշեցնում է իր «ժառանգության» ստեղծման մասին: Հայաստանի նախագահի ընտրության պաշտոնական արդյունքի եւ հետընտրական զարգացումների ֆոնին, բառի ընտրությունն իսկապես հետաքրքիր է: Ամենայն հավանականությամբ, դա պարզապես հետընտրական նոր ստատուս քվոյի ճանաչման անուղղակի ակտ է՝ բառախաղի միջոցով, եւ նաեւ անուղղակի ու թափանցիկ ակնարկ-հորդոր Սերժ Սարգսյանին՝ ճանաչել այդ ստատուս-քվոն որպես երկրորդ ժամկետի ամբողջական պաշտոնավարման երաշխիք:
Ի դեպ, դա եւս հետաքրքիր ակնարկ է, Հայաստանի կայուն զարգացման տեսանկյունից, Մոսկվայից ստացված դեսանտաճգնաժամային հայտարարությունների համատեքստում:
Օբամայի թափանցիկ ակնարկները Սերժ Սարգսյանին
10:08 - 3.Մարտ.2013
Առաջարկում ենք նաև
30/06/18 16:05
Թափանցիկ ակնարկ՝ Սերժ Սարգսյանին
26/04/13 19:58
Օբամայի բլիթն ու մտրակը` Սերժ Սարգսյանին
21/08/23 09:34
«Զակազչիկներին» ասեք՝ իշխանությունը ճամպրուկ չէր, որ 2008-ին փոխանցեին Սերժ Սարգսյանին. Էդուարդ Շարմազանով
11/08/23 10:00
Ադրբեջանական իշխանության դառը հիշողությունները․ շարունակում են թիրախավորել Սերժ Սարգսյանին
20/04/22 00:31
Նիկոլ Փաշինյանը «շրջանցեց» Սերժ Սարգսյանին
27/12/21 14:02
Եկեք Սերժ Սարգսյանին հանգիստ թողնենք. նպատակ չունեմ մեկնաբանելու՝ ով ինչ է արել․ Քոչարյանը՝ լրագրողին
04/10/21 19:33
Ալիևը Սերժ Սարգսյանին հրավիրել է Մատաղիս
11/11/20 17:26
ԱԱԾ-ն անորոշ ժամանակով հետաձգել է իր հրավերը Սերժ Սարգսյանին
03/09/20 10:01
«Հրապարակ». «Սերժ Սարգսյանին չենք հանդիպել»
Ամենադիտված
Լրահոս
10:10
2019 թ.-ին գրանցվել է զինծառայողի` խաղաղ պայմաններում մահվան 32, 2023-ին`53, 2024-ի 5 ամսում` 30 դեպք
09:02
ԵՀՄ-ն զգուշացնում է Փաշինյանին՝ ուժ կիրառելու փորձերի դեպքում եվրոպական պատկան մարմինները խիստ կդատապարտեն իշխանություններին
08:47
«Ժողովուրդ». Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն
14:20
Դե՛մ ենք Հայաստանի իշխանությունների զիջողական և պարտվողական քաղաքականությանը. ՀՅԴ Ավստրալիայի Կենտրոնական Կոմիտեի հայտարարությունը
13:50
Կմասնակցի՞ արդյոք ԱՄՆ-ն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Պետդեպը պարզաբանում է
10:35
Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՀՀ ՊՆ պարզաբանումը
09:56
Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»
09:55
«Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը. իմ Վրեժն այնքան լուսավոր էր». Վրեժ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին «Մարտունի 3»-ում․ «Փաստ...
09:53
Տաւուշ. Հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ՝ չարիքի վախճանին խորհրդանի՞շը․ «Փաստ»
09:52
Կոռուպցիոները ոչ միայն չի պատժվել, այլև անհոգ ապրում է, ավելին՝ աշխատում նույն վայրում․ «Ժողովուրդ»
09:42
«Սա բացառում է ոչ միայն ներդրումները, այլ հայի՝ Հայաստանում մնալու, ապրելու և արարելու ցանկությունը»․ «Փաստ»
09:35
«Ժողովուրդ». Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը
08:11
Մեծ աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքի կողմից. «Փաստ»
16:37
Հայ-ղազախական փորձագիտական առաջին կլոր-սեղան քննարկմանը ստորագրվեց համագործակցության հուշագիր (լուսանկարներ)
11:59
Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է տեսնելու, թե համայնքից ովքեր են մասնակցում երթին․ լրագրող